ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Նյու Էյջ Փրինթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006թ.-ին: Ընկերությունը մատուցում է ծառայություններ տպագրության գրեթե բոլոր ոլորտներում: Մասնագիտացած է կոմերցիոն եւ հատուկ նշանուկություն ունեցող պաշտպանիչ տպագրության մեջ:

«Նյու Էյջ Փրինթ» ՍՊԸ-ն ունի բազմաթիվ տարիների փորձ: Բարձր որակավորում ունեցող մասնագետները գրագետ կերպով իրականացնում են տպագրության երեք փուլերը՝ նախապատրաստական, բուն տպագրական եւ հետտպագրական:

Պաշտպանիչ տպագրությունն օգտագործվում է արժեքավոր եւ հույժ կարեւորություն ունեցող փաստաթղթերի (օրինակ՝ անձնագրեր, արժեթղթեր, թղթադրամներ եւ այլն) տպագրության մեջ՝ վերջիններիս կեղծումը բացառելու նկատառումներով: